երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Անկարայում հանդիպել են Բրիտանիայի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները

Անկարայում հանդիպել են Բրիտանիայի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները

Անկարայում կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի ու Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավար Գրենթ Շափսի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-բրիտանական ռազմական համագործակցության հարցեր, գրում է ermenihaber.am-ը:

Հանդիպումը կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարարության շենքում։ Քննարկվել է նաև Թուրքիայի կողմից «Eurofighter Typhoon» կործանիչների գնման հարցը՝ որպես միջանկյալ լուծում, եթե ԱՄՆ-ն հրաժարվի ամերիկյան F-16 կործանիչներ տրամադրել։

Իսկ թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գերմանիան խոչընդոտելու է Թուրքիայի կողմից «Eurofighter Typhoon» կործանիչների գնմանը:

Նոյեմբերի 16-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել էր Թուրքիան 40 միավոր նոր կործանիչների գնելու մտադրության ունի՝ նշելով, որ բացի Գերմանիայից, արտադրող մյուս կողմերը արդեն իսկ տվել են իրենց համաձայնությունը:

Նշենք, որ «Eurofighter Typhoon» ռազմական ինքնաթիռները արդյունք են բրիտանական, իսպանական և գերմանական համատեղ արտադրության։

 

  • Կիսվել: