կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Անկարայում հանդիպել են Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետն ու Թուրքիայի պաշտպանության նախարարը

Անկարայում հանդիպել են Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետն ու Թուրքիայի պաշտպանության նախարարը

Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետն Անկարայում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ, տեղեկացնում է APA-ն։

Նշվում է, որ կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին:

Թուրքիայի պաշտպանության նախարարը ողջունել է պատվիրակությանը և նշել, որ երկու երկրների միջև ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամության և եղբայրական հարաբերությունների վրա:

 

 

  • Կիսվել: