հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Անկարայում Գերմանիայի դեսպանատան դպրոցն այլևս Թուրքիայի քաղաքացիներ չի ընդունի

Անկարայում Գերմանիայի դեսպանատան դպրոցն այլևս Թուրքիայի քաղաքացիներ չի ընդունի

Թուրքիայում Գերմանիայի դեսպանատանը կից գործող «Ernst-Reuter» դպրոցն այլևս թուրք ուսանողներ չի ընդունի, գրում է ermenihaber.am-ը:

Մասնավորապես «Ernest-Reuter» դպրոցական համայնքի հուլիսի 22-ին տարածած հայտարարության մեջ նշվել է, որ 2024/25 ուստարվա համար Անկարայի, Իզմիրի և Ստամբուլի դպրոցներում Թուրքիայի քաղաքացիների ընդունելությունն արգելվել է: Ընդունվել չեն կարող նաև երկքաղաքացիություն ունեցողները:

Նշվել է նաև, որ արգելքը կիրառելի չի միայն այս պահին դպրոցում կրթվողների համար:

  • Կիսվել: