Անկարան ու Բաքուն կշարունակեն ռազմական փոխգործակցությունը
Անկարայում կայացել է ադրբեջանաթուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 16-րդ հանդիպումը, տեղեկացնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին:
Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գուրաքի հետ։
«Հանդիպումների ժամանակ հատկապես նշվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների դրական ազդեցությունը երկկողմ ռազմական համագործակցության վրա, և վստահություն է հայտնվել, որ երկկողմ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ։
Այցի ընթացքում ծավալուն քննարկումներ են ծավալվել երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների և ուղղությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Այնուհետև պատվիրակությունների մասնակցությամբ կայացել է բարձր մակարդակի Ռազմական երկխոսության հանդիպման բացման արարողությունը, տեղի են ունեցել աշխատանքային ենթախմբերի հանդիպումներ»,-ասված է Ադրբեջանի ՊՆ հաաաղորդագրության մեջ: