կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Անկարան շարունակում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման միջնորդական ջանքերը. Էրդողան

Անկարան շարունակում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման միջնորդական ջանքերը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի միջնորդական ջանքերն ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ շարունակվում են, կոնկրետ ժամկետներ չկան։

«Մեր միջնորդական ջանքերն անընդհատ շարունակվում են։ Բանակցությունների կոնկրետ ժամկետներ նշել, ասել, թե երբ կավարտվի այս իրավիճակը՝ առայժմ անհնար է։ Խերսոնի վերաբերյալ ռուսական կողմի վերջին որոշումը դրական պահ է, նշանակալի որոշում»,- ասել է Էրդողանը լրագրողներին Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում, Սամարղանդ թռչելուց առաջ։

  • Կիսվել: