չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Անկարան Մոսկվային խնդրում է բնական գազի դիմաց վճարումների մի մասը հետաձգել. Bloomberg

Անկարան Մոսկվային խնդրում է բնական գազի դիմաց վճարումների մի մասը հետաձգել. Bloomberg

Անկարան Մոսկվային խնդրում է բնական գազի դիմաց վճարումների մի մասը հետաձգել մինչև 2024 թվականը՝ գրում է Bloomberg-ը:
 
Գործակալության տվյալով՝ թուրքական BOTAS ընկերության և «Գազպրոմի» միջև բանակցությունները դեռ չեն ավարտվել: «Գազպրոմի» փոխանցմամբ՝ թուրքական կողմը դեռ  հետաձգման պաշտոնական հայտ չի ներկայացրել։
 
Գործակալությունը նաև նշում է, որ Թուրքիան մեծապես կախված է Ռուսաստանից ներկրվող էժան էներգառեսուրսներից: Էներգետիկ ճգնաժամի պատճառով տարեսկզբից թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 28 տոկոսով:

  • Կիսվել: