հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Անկախ ամեն ինչից՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները զարգանում են. Պուտին

Անկախ ամեն ինչից՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները զարգանում են. Պուտին

Թեհրանում Աստանայի ձևաչափով գագաթնաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն ասել է, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները, անկախ ամեն ինչից, զարգանում են:

՛՛Երկու երկրների հարաբերությունները զարգանում են՝ չնայած ամեն ինչին, ապրանքաշրջանառությունն աճում է, ընդ որում՝ շատ զգալի տեմպերով՛՛,-նշել է Պուտինը։

  • Կիսվել: