երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Անհրաժեշտ է հակազդել Կովկասում օտար պետությունների ներկայությանը. Իրանի նախագահ

Անհրաժեշտ է հակազդել Կովկասում օտար պետությունների ներկայությանը. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանն ասել է, որ անհրաժեշտ է հակազդել տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Կովկասում օտար պետությունների ներկայությանը:

Ինչպես գրում է ԻՌՆԱ-ն, Իրանի նախագահն այս համատեքստում ընդգծել է տարածաշրջանային պետությունների միջև խնդիրները երկխոսության և համագործակցության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգությանը՝ Ռաիսին ահաբեկչության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոց է համարել տարածաշրջանի բոլոր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը՝ հավելելով, որ ցանկացած կառավարության՝ իր բոլոր տարածքների նկատմամբ ազգային ինքնիշխանության արդյունավետ իրականացումն ահաբեկչական և վտանգավոր գործողությունները կանխելու լավագույն միջոցն է։

  • Կիսվել: