երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անհայտ անձինք կիևցիներին քարոզում են թաքստոցներից դուրս գալ իբր «տարհանելու» համար

Անհայտ անձինք կիևցիներին քարոզում են թաքստոցներից դուրս գալ իբր «տարհանելու» համար

Պետնախարարությունում նշել են, որ շարունակվում է պարետային ժամը եւ տարհանման ոչ մի միջոցառում քաղաքը չի իրականացնում: Կիեւում անհայտ անձինք բնակիչներին քարոզում են դուրս գալ տներից եւ թաքստոցներից, իբր«տարհանման» համար:

Այս մասին հայտնել Է Կիեւի պետական վարչակազմի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Պովորոզնիկը։

«Տեղեկություններ ունենք, որ անհայտ անձինք քարոզում են դուրս գալ տներից եւ թաքստոցներից տարհանման համար։ Եթե Ձեզ առաջարկում են հեռանալ անվտանգ վայրից, անտեսեք այդ կոչերը։ Այժմ քաղաքը տարհանման ոչ մի միջոցառում չի անցկացնում», - ընդգծել է նա։
ԿԳԳԽ-ում հիշեցրել են, որ պարետային ժամը Կիեւում տեւում է մինչեւ փետրվարի 28-ի ժամը 08:00-ն:

  • Կիսվել: