չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Անգլերեն TOEFL քննության կազմակերպիչները ՌԴ քաղաքացիներին արգելել են գրանցվել

Անգլերեն TOEFL քննության կազմակերպիչները ՌԴ քաղաքացիներին արգելել են գրանցվել

Ռուսաստանի քաղաքացիներն այլևս չեն կարողանա հանձնել անգլերենի TOEFL քննությունը, որը վարում է Ամերիկյան կրթական թեստավորման ծառայությունը (ETS): TOEFL-ի վկայականը պարտադիր է արտասահմանյան բազմաթիվ բուհեր ընդունվելու համար:

Երբ փորձում եք Ռուսաստանի քաղաքացիություն մուտքագրել, հայտնվում է հաղորդագրություն. «Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC) պահանջներին համապատասխան՝ ձեր մուտքը TOEFL արտադրանքներին և ծառայություններին սահմանափակված է, գրում է BBC-ն։

OFAC-ը ԱՄՆ գանձապետարանի կառույցն է, որը պատասխանատու է պատժամիջոցների պահպանման մոնիտորինգի համար:

  • Կիսվել: