շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել

Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել

Անցած գիշեր Ռոստովի մարզի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 24 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ 

Բացի այդ, ևս 5 անօդաչու սարք է խոցվել Բրյանսկի, 3-ը՝ Բելգորոդի, 3-ը՝ Կուրսկի և մեկական անօդաչու թռչող սարք՝ Օրյոլի և Վորոնեժի մարզերի օդային տարածքներում։ Ղրիմի օդային տարածքում ոչնչացվել է 2անօդաչու թռչող սարք:

Նշվում է, որ միջադեպերի հետևանքով վիրավորներ և նյութական վնասներ չկան:

  • Կիսվել: