Անցած գիշեր տեղի ունեցած օդային հարձակումների հետևանքով Ուկրաինայում առնվազն 26 մարդ է զոհվել
Ուկրաինայում առնվազն 26 մարդ է զոհվել, 130-ը՝ վիրավորվել անցած գիշեր տեղի ունեցած օդային հարձակումների հետևանքով, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ, ըստ Կիևի, այդ հարձակումն ամենաուժգինն էր արդեն մոտ երկու տարի շարունակվող պատերազմի ընթացքում։
Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանը գործի է դրել ՛՛Կինժալ՛՛ հրթիռներից մինչև С-300-ներ ու անօդաչու թռչող սարքեր։
Ըստ Ուկրաինայի վարչապետի՝ թիրախում են եղել կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները։