Ամստերդամում պաղեստինամետ ցույցի 100 մասնակից է ձերբակալվել
Նիդեռլանդների ոստիկանությունը Ամստերդամի կենտրոնում ձերբակալկել է պաղեստինամետ ցույցի մոտ 100 մասնակցի, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ հավաքն արտոնված չէր:
Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման ավելի վաղ հայտարարել էր այս շաբաթավերջին ցույցերն արգելելու և քաղաքում լրացուցիչ միջոցառումներ մտցնելու մասին՝ հինգշաբթի օրը իսրայելցի ֆուտբոլասերների վրա հարձակումից հետո: