շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ամստերդամի հյուսիսում գիշերը երեք անընդմեջ պայթյուն է որոտացել, տուժածներ չկան

Ամստերդամի հյուսիսում գիշերը երեք անընդմեջ պայթյուն է որոտացել, տուժածներ չկան

Ամստերդամում գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնել է Նիդեռլանդական հեռուստառադիոկորպորացիան (NOS):

Պայթուցիկ սարքերը գործի են դրվել ժամը 03:15-ից 03:50-ն ընկած ժամանակահատվածում՝ Նորդ թաղամասում իրար մոտ գտնվող երեք փողոցների շենքերի դիմաց: Ոչ ոք չի տուժել։

Առաջին պայթյունը հանգեցրել է հրդեհի, որն արագ մարվել է։ Վնասվել են մոտակա շենքերի դռներն ու ճակատային հատվածները։ Դեպքի վայրում ձերբակալվել է միջադեպի մասնակից 21-ամյա մի տղամարդ։ 

  • Կիսվել: