կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածել է Սիրիայի ու Իրաքի տարածքներին

ԱՄՆ ԶՈւ-ն հարվածել է Սիրիայի ու Իրաքի տարածքներին

ԱՄՆ զինված ուժերը Իրաքի ու Սիրիայի տարածքներին ուղղված հարվածների արդյունքում խոցել են ավելի քան 85 թիրախ, հայտնել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Սիրիայի տարածքին` ի պատասխան Հորդանանում ամերիկյան ռազմական օբյեկտի վրա կատարված հարձակման, հայտնել է ABC հեռուստաալիքը` հղում անելով ամերիկյան վարչակազմի պաշտոնատար անձանցից մեկին:

«Տեղական ժամանակով 16:00-ին Կենտրոնական հրամանատարության ուժերը ավիահարվածներ են հասցրել Իրաքի ու Սիրիայի ուղղությամբ. այդ հարվածներն ուղղված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մաս կազմող հատուկ նշանակության «Ալ-Քուդս»-ի և նրա հետ կապակցված խմբավորումների դեմ: ԱՄՆ ԶՈՒ-ն խոցել է ավելի քան 85 թիրախ»,- ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ՝ հաղորդվում է նաև, որ գործողության մեջ ներգրավված են եղել «բազմաթիվ ինքնաթիռներ», այդ թվում՝ հեռահար ռմբակոծիչներ։ Ռմբակոծված թիրախների թվում են հրամանատարական և կառավարման կետեր, հետախուզական կենտրոններ և անօդաչու թռչող սարքերի պահեստներ, ավիահարվածների ժամանակ օգտագործվել է «ավելի քան 125 ճշգրիտ կառավարվող զինամթերք»:

  • Կիսվել: