ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԱՄՆ զորքերը գիշերը կժամանեն Իսրայել՝ Գազայում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար

ԱՄՆ զորքերը գիշերը կժամանեն Իսրայել՝ Գազայում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար

Ամերիկյան զորքերը գիշերը կսկսեն ժամանել Իսրայել, որպեսզի օգնեն հետևել Գազայում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Այս մասին տեղեկացնում է ABC News-ը։

Ըստ աղբյուրի՝ 200 հոգանոց խումբը կժամանի հանգստյան օրերին՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան և այլ բազաներից։

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը երեկ ժամանել է Իսրայել։

ABC News-ին երկու խաշտոնյաներ հայտնե; են, որ ամերիկյան անձնակազմը պետք է օգներ համատեղ կառավարման կենտրոնի ստեղծմանը, այնուհետև միավորեր Գազա ուղարկվող մյուս բոլոր անվտանգության ուժերին և օգներ կապ պահպանել Իսրայելի պաշտպանության բանակի հետ։

Նշվում է, որ խմբի կազմում կընդգրկվեն Եգիպտոսի, Կատարի, Թուրքիայի և, հավանաբար, Էմիրությունների զինվորականներ, որոնք, ամենայն հավանականությամբ, տեղակայվելու են Եգիպտոսի սահմաններից դուրս։ Պաշտոնյաները հայտարարել են, որ ամերիկյան զորքերը Գազայում տեղակայելու ծրագրեր չկան։

  • Կիսվել: