ԱՄՆ ընտրված նախագահից ոչ մի ազդակ չի եղել. Պեսկովը՝ Պուտինի ու Թրամփի հնարավոր շփման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի շփումների վերաբերյալ կոնկրետ ծրագրեր դեռևս չկան: Այս մասին «Life»–ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ մինչև Նոր տարի Պուտինն ու Թրամփը զրուցեն հեռախոսով՝ նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ ընտրված նախագահից ոչ մի ազդակ չի եղել։ Թրամփի երդմնակալությանը դեռ բավական երկար ժամանակ կա՝ ավելի քան երեք շաբաթ։ Առայժմ կոնկրետ ծրագրեր չկան», - ասել է Պեսկովը՝
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն հաստատել ուկրաինական հակամարտության կարգավորմանը հասնելու նպատակով։