ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ-ը ընդլայնել է Ուկրաինային զենքի մատակարարումը ծովով. The Washington Post

ԱՄՆ-ը ընդլայնել է Ուկրաինային զենքի մատակարարումը ծովով. The Washington Post

Պենտագոնն ընդլայնել է ծովային ճանապարհով Ուկրաինային զենքի մատակարարումը:

Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին։
 
Պաշտպանության նախարարությունը սկսել է ծովով մատակարարումներ ուղարկել ուկրաինական հակամարտության սկսվելուց մի քանի շաբաթ անց, սակայն զգալիորեն ընդլայնել է իր ջանքերն այս գարնանը, երբ սկսել է Ուկրաինային հաուբիցային հրետանի եւ այլ ծանր զինատեսակներ մատակարարել:
«Երբ մենք սկսեցինք նրանց հաուբիցներ մատակարարել, հասկացանք, որ մեզ ավելի շատ զինամթերք է պետք: Այսպիսով, մենք կարող էինք մի փոքր ավելին պլանավորել, այնուհետեւ մենք կարող էինք սկսել ավելի շատ բեռնափոխադրումներ օգտագործել այդ աջակցությունը տրամադրելու համար եւ երբեմն նույնիսկ ավելի շուտ, քան պահանջվում էր», - ասել է ԱՄՆ-ի տրանսպորտային հրամանատարության օպերացիաների փոխտնօրեն, բանակի գնդապետ Սթիվեն Փութոֆը:

  • Կիսվել: