շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ-ը Ուկրաինային էլեկտրաէներգիայի 80 գեներատոր կփոխանցի

ԱՄՆ-ը Ուկրաինային էլեկտրաէներգիայի 80 գեներատոր կփոխանցի

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը Twitter-ի իր էջում հայտնել է, որ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը, որը մաս է կազմում Պետդեպարտամենտին, Կիեւին է նվիրել 80 էլեկտրաէներգիայի գեներատոր եւ 22 500 ծածկոց։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը տրամադրել է 80 գեներատոր՝ էլեկտրաէներգիայի հոսքը պահպանելու համար։

Բրինքը հավելել է նաեւ, որ արդեն Ուկրաինա է ուղարկվել 22,5 հազար ծածկոց, իսկ հետագայում կտրվի ավելին։ Նրա խոսքով, Վաշինգտոնը մեծ ջանքեր է գործադրում՝ բոլոր հնարավոր միջոցներով օգնելու ուկրաինացիներին դիմանալ ցուրտ ձմռանը:

  • Կիսվել: