երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ պաշտպանության ոլորտի 11 ներկայացուցչի նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ պաշտպանության ոլորտի 11 ներկայացուցչի նկատմամբ

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության ոլորտի 11 ներկայացուցչի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին:

Նրանք են՝ Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը, ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը, «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը, ինչպես նաև ՌԴ պաշտպանության նախարարի ութ տեղակալներ:

Պատժամիջոցները ենթադրում են ԱՄՆ-ում տվյալ պաշտոնյաների ակտիվների սառեցում, իսկ ԱՄՆ քաղաքացիների ու ամերիկյան ընկերությունների համար՝ նրանց հետ բիզնես վարելու արգելք:

  • Կիսվել: