կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ-ը կանգնած է ԽՍՀՄ-ի ճակատագիրը կրկնելու վտանգի առջև․ Թրամփ

ԱՄՆ-ը կանգնած է ԽՍՀՄ-ի ճակատագիրը կրկնելու վտանգի առջև․ Թրամփ

Միացյալ նահանգների համար գլխավոր սպառնալիքը ներքուստ է գալիս, ինչի հետևանքով էլ երկիրը կարող է կրկնել ԽՍՀՄ-ի, Վենեսուելայի կամ Կուբայի ճակատագիրը։ Վաշինգտոնում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

Սպիտակ տան նախկին ղեկավարի խոսքով՝ այժմ ԱՄՆ-ում մեծաթիվ խնդիրներ են կուտակվել, որոնց շարքին են դասվում հանցագործությունների թվի աճը, կրթական համակարգում տիրող կոռուպցիան, բյուրոկրատիան, բարձր գնաճն ու միգրանտների հոսքը։ Այս կապակցությամբ Թրամփը խոստացել է շարունակել իր քաղաքական գործուներությունը՝ չնայած «կոռումպացված պետական ապարատի»՝ դրան խոչընդոտելու ձգտումներին։

«Որովհետև, եթե ես դրանով չզբաղվեմ, մեր ազգը դատապարտված կլինի հերթական Վենեսուելան կամ Խորհրդային Միությունը դառնալուն: Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ կամ շատ մեծ մասշտաբների Կուբայի վերածվելու ուղղությամբ», - ասել է Թրամփը:՝

Հատկանշական է, որ Վաշինգտոնում կայացած ֆորումի ժամանակ Թրամփի այս ելույթը նրա առաջին այցն էր մայրաքաղաք նախագահական ժամկետի ավարտից ու պաշտոնը Ջո Բայդենին փոխանցելուց հետո։ 

 

  • Կիսվել: