չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ԱՄՆ-ը, Հունգարիան և Սլովակիան չեն համաձայնի Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Ռյուտե

ԱՄՆ-ը, Հունգարիան և Սլովակիան չեն համաձայնի Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Ռյուտե

ԱՄՆ-ը, Հունգարիան և Սլովակիան չեն համաձայնի Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Այս մասին Վարշավայում լրագրողների հետ զրույցում ասել է Դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե խոսքը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին է, ապա այստեղ սկզբունքային և գործնական հանգամանքներ կան։ Սկզբունքայինն այն է, որ եվրատլանտյան տարածաշրջանում ցանկացած երկիր կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն ունենալ։ Գործնական տեսակետից՝ դաշինքի մի քանի երկրներ չեն արտահայտի իրենց համաձայնությունը, իսկ դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում չի լինի միաձայն համաձայնություն։ Այդպիսի երկրներից են ԱՄՆ-ն, Սլովակիան, Հունգարիան»։

Նշենք, որ Կիևը պաշտոնապես անդամակցության հայտ է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերին, սակայն նոր անդամ ընդունելու համար պահանջվում է ՆԱՏՕ-ի բոլոր երկրների միաձայն համաձայնությունը:

  • Կիսվել: