ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ-ը հարյուր միլիոնավոր դոլարներ կծախսի աշխարհում «ժողովրդավարությունը վերականգնելու համար»

ԱՄՆ-ը հարյուր միլիոնավոր դոլարներ կծախսի աշխարհում «ժողովրդավարությունը վերականգնելու համար»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է կրկնապատկել ամբողջ աշխարհում ժողովրդավարության աջակցության ծախսերը, որոնք կկազմեն հարյուր միլիոնավոր դոլարներ։ Այս մասին նա ասել է «Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովում», որին մասնակցել են 100-ից ավելի պետությունների ներկայացուցիչներ՝ հայտնում է CNN-ը։

«Աշխարհում ժողովրդավարության նորացման նախաձեռնությունն իրագործելու համար Սպիտակ տունը նախատեսում է տարվա ընթացքում երկրի բյուջեից հատկացնել 424 մլն դոլար։ Այս գումարը կուղղվի ազատ և անկախ լրատվամիջոցներին աջակցությանը, ազատ ու արդար ընտրությունների և քաղաքական գործընթացների պաշտպանությանը, օտարերկրյա պետությունների իշխանությունների աշխատանքի թափանցիկության ապահովմանը, աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարին»,- ասվում է Սպիտակ տան տեղեկագրում։

Ավելի վաղ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ավտորիտար պետությունները ձգտում են ամրապնդել սեփական իշխանությունը և այն տարածել այլ երկրներում արտաքին ճնշման միջոցով։

  • Կիսվել: