երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱՄՆ-ն Հարավային Կորեայից  կգնի արկեր՝ Ուկրաինա ուղարկելու համար. Wall Street Journal

ԱՄՆ-ն Հարավային Կորեայից կգնի արկեր՝ Ուկրաինա ուղարկելու համար. Wall Street Journal

Հարավային Կորեան Միացյալ Նահանգներին կվաճառի հրետանային արկեր, որոնք, իրենց հերթին, կմատակարարվեն Ուկրաինա, տեղեկացրել է Wall Street Journal-ը՝ հղում կատարելով գաղտնի գործարքին ծանոթ ամերիկյան պաշտոնական անձանց։

Վերջինները հայտարարել են, որ Վաշինգտոնը կգնի 100 հազար ական 155 միլիմետրանոց հրետանիների համար, որոնք կուղարկվեն Ուկրաինա, այն քանակությամբ, որը կբավականացնի հրետանային ստորաբաժանումների համալրմանը՝ առնվազն մի քանի շաբաթվա ինտենսիվ մարտերի  համար։

Օրաթերթի համաձայն՝ զենքի մատակարարումը ԱՄՆ-ի հետ գործարքի շրջանակում Հարավային Կորեային թույլ կտա չխախտել իր պարտավորությունը Ուկրաինա մահասփյուռ զենք չմատակարարելու վերաբերյալ։

Թերթը տեղեկացրել է, որ Հարավային Կորեայի պաշտպանության նախարար  Լի Չոն Սոպը այս ամսվա սկզբին հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ եւ ըստ էության համաձայնել գործարքին։

  • Կիսվել: