հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱՄՆ-ը և Ուկրաինան խաղաղության համաձայնագրի շուրջ խորհրդակցությունները կանցկացնեն Շվեյցարիայում. Ումերով

ԱՄՆ-ը և Ուկրաինան խաղաղության համաձայնագրի շուրջ խորհրդակցությունները կանցկացնեն Շվեյցարիայում. Ումերով

ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները խաղաղության համաձայնագրի վերաբերյալ խորհրդակցությունները կանցկացնեն Շվեյցարիայում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները: 

Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինան այդ գործընթացին մոտենում է իր շահերի հստակ ըմբռնումով»։

Նշվում է նաև, որ Ուկրաինայի կողմից պատվիրակության կազմում կլինեն Ումերովը, նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակը, Հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը, փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան և այլ պաշտոնյաներ:

 

  • Կիսվել: