չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՄՆ-ը դեմ կլինի Գազայի հատվածում բուֆերային գոտու ստեղծմանը. Միլլեր

ԱՄՆ-ը դեմ կլինի Գազայի հատվածում բուֆերային գոտու ստեղծմանը. Միլլեր

ԱՄՆ-ը դեմ կլինի Գազայի հատվածում բուֆերային գոտու ստեղծմանը՝ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Նրա խոսքով՝ դա հակասում է պատերազմից հետո Գազայում իրավիճակի կարգավորման ԱՄՆ-ի մոտեցմանը:

Իսրայելի կառավարությունից օրեր առաջ հայտարարել էին, որ պլանավորում են բուֆերային գոտի ստեղծել Գազայի հատվածի հետ սահմանին՝ պաղեստինյան կողմում, հետագա հարձակումները կանխելու համար։

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելն էլ դիմել է եվրոպական երկրներին՝ խնդրելով աջակցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ գործի, որպեսզի կանխի Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի վատթարացումը»,- նշել է Բորելը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր, որ շուտով Գազայի հատվածում հասարակական կարգը ամբողջությամբ կփլուզվի Իսրայելի մշտական օդային հարվածների և անկլավին բավարար մարդասիրական օգնություն հասցնելու անկարողության հետևանքով, նա մարդասիրական հրադադարի կոչ էր արել:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը «X» սոցիալական ցանցում գրել է, որ Գազայի հատվածում հրադադարի մասին Գուտերեշի կոչը աջակցություն է ՀԱՄԱՍ-ին»։

  • Կիսվել: