ԱՄՆ վարչակազմը այս շաբաթվա սկզբին հաստատել է Կիևին 3300 ERAM օդային արձակման հրթիռների վաճառքը. աղբյուր
ԱՄՆ վարչակազմը այս շաբաթվա սկզբին հաստատել է Կիևին 3300 ERAM օդային արձակման հրթիռների վաճառքը: Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ դրանք Ուկրաինա կհասնեն վեց շաբաթվա ընթացքում:
Ըստ աղբյուրների՝ ռազմական օգնության փաթեթի ընդհանուր գումարը կազմել է 850 միլիոն դոլար։ Այս գումարի զգալի մասը հատկացրել են եվրոպական երկրները։
Աղբյուրը չի հստակեցնում, թե ինչ է ներառված բացի ERAM հրթիռներից, սակայն նշում է, որ ամերիկյան վարչակազմը հետաձգել է դրա հաստատումը մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումները։


