կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանը խոսել է Բլինքենի Ստամբուլ այցի մասին

ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանը խոսել է Բլինքենի Ստամբուլ այցի մասին

ԱՄՆ-ում և Իսրայելում Թուրքիայի նախկին դեսպան Նամիկ Տանը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Ստամբուլ այցի հիմնական նպատակը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ անելն է՝ հնարավորինս շուտ հավանություն տալ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

Բլինքենը շաբաթ օրը բանակցություններ է վարել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Քննարկված թեմաների թվում, ըստ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության, եղել են իրավիճակը Գազայում, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, երկկողմ ու տարածաշրջանային հարցեր։

«Կարծում եմ, որ Բլինքենի երեկվա այցը Թուրքիա հիմնականում ուղղված էր ուղիղ կոչին Էրդողանին, որպեսզի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավորինս շուտ հաստատի Թուրքիայի խորհրդարանը»,-ասել է նա։

  • Կիսվել: