ԱՄՆ-ում «Միլթոն» փոթորկի զոհերի թիվը հասել է 15-ի
ԱՄՆ Ֆլորիդա նահանգը պատուհասած «Միլթոն» փոթորկի զոհերի թիվը հասել է առնվազն 15-ի, հայտնում է ABC News-ը։
Զոհերի թվում են վեցը Սենթ Լյուսի կոմսությունում, որտեղ մոտ մեկ տասնյակ տորնադո է տեղի ունեցել, չորսը՝ Վոլուսիա կոմսությունում, երկուսը Սանկտ Պետերբուրգում և մեկը՝ Սիտրուս կոմսությունում:
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը հայտնել է, որ մինչ այժմ մոտ հազար մարդ է փրկվել։
Ֆլորիդայում ավելի քան 2,6 միլիոն մարդ դեռևս հոսանքազրկված է, հայտնում է PowerOutage.us-ը:
Էլեկտրաէներգիայից զուրկ բաժանորդների ամենամեծ մասնաբաժինը Կենտրոնական Ֆլորիդայի Հայլենդսում է:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարմն դաշնային գործակալության (FEMA) ադմինիստրատոր Դին Քրիսվելը հինգշաբթի ասել է, որ Միլթոնի ազդեցությունն այնքան ավերիչ չէր, որքան վախենում էին:
«Մենք չենք ապրել ամենավատ սցենարի ծայրահեղ հետևանքները, որին մենք պատրաստվել էինք, բայց դեռ շատ մարդիկ կան, որոնք տուժել ենն դրանից», - ասել է նա Սարասոտայում կայացած ճեպազրույցում:
Նահանգին հարվածած 38 տորնադոները «զգալի վնաս են հասցրել այն մակարդակի, որ ֆլորիդացիները երբեք չեն տեսել տորնադոյից», - ընդգծել է նա:
«Միլթոն» 3-րդ կարգի փոթորիկը հայտնվել է Ֆլորիդայի արևմտյան ափին, Սիեստա Քիի մերձակայքում, չորեքշաբթի երեկոյան ժամը 20:30-ին: