չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը ձերբակալվել է Էփշթեյնի գործով բացահայտումներից հետո

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը ձերբակալվել է Էփշթեյնի գործով բացահայտումներից հետո

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Փիթեր Մանդելսոնը ձերբակալվել է Լոնդոնի ոստիկանության կողմից՝ Էփշթեյնի գործով բացահայտումներից հետո:Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հավելելո, որ նա կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Նշվում է, որ 72-ամյա Մանդելսոնը ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից սեպտեմբերին, նրա և Էփշթեյնի միջև էլեկտրոնային նամակները, որոնք հրապարակվել են ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից հունվարի վերջին, ցույց են տվել, որ երկու տղամարդիկ ավելի մտերիմ հարաբերություններ են ունեցել, քան հրապարակայնորեն հայտնի էր։

Ոստիկանությունը այս ամսվա սկզբին հետաքննություն է սկսել Մանդելսոնի նկատմամբ, այն բանից հետո, երբ վարչապետ Սթարմերի կառավարությունը փոխանցել է նախկին դեսպանի և Էփշթեյնի միջև հաղորդագրությունները։

Մանդելսոնը հայտարարել է, որ «խորապես» զղջում է Էփշթեյնի հետ իր նախկին կապի համար։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: