չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՄՆ-ում «Իեն» փոթորիկի զոհերի թիվը հասել Է 87-ի

ԱՄՆ-ում «Իեն» փոթորիկի զոհերի թիվը հասել Է 87-ի

ԱՄՆ-ում «Իեն» փոթորիկը 87 մարդու զոհվելու պատճառ Է դարձել Ֆլորիդայի եւ Հյուսիսային Կարոլինայի նահանգներում:

Այդ մասին հոկտեմբերի 3-ին հաղորդել Է NBC News-ը: Մասնավորապես, զոհվածներից 83-ը բաժին Է ընկել Ֆլորիդայի եւ 4-ը՝ Հյուսիսային Կարոլինայի նահանգներին: Մինչ այդ հաղորդվել Էր 77 մարդու զոհվելու մասին:
 
Բացի այդ, 746 հազար մարդ մինչեւ այժմ առանց Էլեկտրականության Է մնում Ֆլորիդայում: Միեւնույն ժամանակ շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները: «Մենք նախապես գործի ենք դրել ուժերի աննախադեպ մեծ ռեզերվ որոնողա-փրկարարական գործողություններ անցկացնելու համար»,-հայտարարել Է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության ղեկավար Դիանա Քրիսվելը:
 
Անհետ կորած Է համարվում ավելի քան տասը հազար մարդ: Իշխանությունների կարծիքով, նրանցից շատերը գտնվում են ապաստարաններում եւ չեն կարող կապի դուրս գալ Էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով: Շաբաթ օրը փոթորիկը կտրուկ թուլացել Է, երբ այն տեղափոխվել Է Վիրջինիայի հարավային մաս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: