հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՄՆ-ում ձնաբուքն մոտ մեկ տասնյակ մարդու կյանք է խլել

ԱՄՆ-ում ձնաբուքն մոտ մեկ տասնյակ մարդու կյանք է խլել

Առնվազն ինը մարդ է մահացել ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով, հայտնում է CNN-ը։

Կանզասում իշխանությունները հաստատել են երեք մարդու մահը, որոնցից մեկը մահացել է եղանակային պայմանների պատճառով, մյուս երկուսը, ենթադրաբար, նույն պատճառով։ Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում ավտովթարի հետևանքով մեկ մարդ է մահացել: Կենտուկիում փոթորիկը խլել է երեք մարդու կյանք, իսկ Օհայոյում, ըստ նահանգի նահանգապետի, եղանակային պայմանների հետևանքով առաջացած դժբախտ պատահարները խլել են ևս չորս մարդու կյանք։

Ուրբաթ օրը, ըստ poweroutage.us ինտերնետային մոնիտորինգի ռեսուրսի, ավելի քան 1 միլիոն սպառողներ մնացել են առանց էլեկտրականության Միացյալ Նահանգներում:

  • Կիսվել: