չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՄՆ-ում ցուցարարները ներխուժել են Կապիտոլիումի շենք՝ պահանջելով են անհապաղ հրшդադար հաստատել Գազայի հատվածում (տեսանյութ)

ԱՄՆ-ում ցուցարարները ներխուժել են Կապիտոլիումի շենք՝ պահանջելով են անհապաղ հրшդադար հաստատել Գազայի հատվածում (տեսանյութ)

Վաշինգտոնում հարյուրավոր ցուցարարները բողոքի ակցիա են իրականացրել ԱՄՆ Կոնգրեսի մոտ, ինչից հետո որոշ ցուցարարներ ներխուժել են Կապիտոլիումի շենք՝ պահանջելով են անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և հրադադար հաստատել Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև, գրում է Daily Mail-ը

 

Պարբերականի հաղորդմամբ՝ Կապիտոլիումի գրոհից հետո ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ցուցարարներին։ Աղբյուրի տվյալներով՝ բերման է ենթարկվել մոտ 100 մարդ։ Նշվում է նաև, որ ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են սկսվել։

 

«Մենք նախազգուշացրել ենք ցուցարարներին, որպեսզի նրանք դադարեցնեն բողոքի ակցիան, իսկ երբ նրանք չենթարկվեցին, մենք սկսեցինք բերման ենթարկել նրանց», - հայտնել են Կապիտոլիումի ոստիկանությունից։

  • Կիսվել: