չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՄՆ-ում անոմալ ցրտերի հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ

ԱՄՆ-ում անոմալ ցրտերի հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ

Ավելի քան 60 մարդ է մահացել ուրբաթ ԱՄՆ-ին պատուհասած արկտիկական ցրտերի պատճառով, հայտնում է NBC News-ը։

Օդերևութաբանների կանխատեսմամբ, սաստիկ ցուրտը կշարունակվի այս շաբաթավերջին:

Ուրբաթ օրը առատ ձյուն է տեղացել հյուսիսարևելյան և միջինարևմտյան շրջաններում, իսկ գիշերվա ընթացքում ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով  ճանապարհները պատվել են մերկասառույցով:

ԱՄՆ-ում եղանակային պայմանների հետ կապված մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է առնվազն 61-ի՝ վերջին օրերին ձմեռային վտանգավոր եղանակային պայմանների պատճառովբազմաթիվ դեպքեր են գրանցվել Թենեսիում և Օրեգոնում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: