երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱՄՆ-ում արդեն երկրորդ նահանգն է արգելել Թրամփին առաջադրել իր թեկնածությունը նախագահի ընտրություններում. BBC

ԱՄՆ-ում արդեն երկրորդ նահանգն է արգելել Թրամփին առաջադրել իր թեկնածությունը նախագահի ընտրություններում. BBC

Մեյնը դարձել է ԱՄՆ երկրորդ նահանգը Կոլորադոյից հետո, որը պաշտոնապես արգելել է Դոնալդ Թրամփի անունը ներառել նախագահական քվեաթերթիկում:

Մեյնի պետքարտուղար Շաննա Բելոուսը, ինչպես Կոլորադոյի Գերագույն դատարանը, Թրամփի դեմ իր որոշումը հիմնավորել է Սահմանադրության 14-րդ ուղղումով, որն արգելում է խռովարարներին առաջադրվել պաշտոններում:

Դեմոկրատական ​​կուսակցության անդամ Շաննա Բելոուսը, ինչպես Թրամփի շատ հակառակորդներ, կարծում է, որ նա փորձել է տապալել 2020 թվականի նախագահի ընտրությունների արդյունքները և 2021 թվականի հունվարին իր կողմնակիցներին դրդել է ներխուժել Կապիտոլիում։

Թրամփի նախընտրական շտաբը կոչ է արել Շաննա Բելոուսին չմիջամտել ընտրական գործընթացին, շտաբի մամուլի քարտուղար Սթիվեն Չոնգը հայտարարել է, որ իրենք բողոք կներկայացնեն Մեյնի դատարան։

Երկու դեպքում էլ որոշումները վիճարկվելու են ԱՄՆ Գերագույն դատարանում։

ԱՄՆ նախագահի ընտրություններում նահանգի բոլոր ընտրիչների ձայները բաժին են ընկնում այն թեկնածուին, որն այդ նահանգում մեծամասնություն է հավաքել՝ անկախ նրանից, թե որքան են ստացել մրցակիցները: Ընտրիչների ընդհանուր թիվը 538 է, Կոլորադո նահանգն ունի 10, Մեյնը ՝ չորս ընտրիչ:

  • Կիսվել: