կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ Գերագույն դատարանը կքննարկի Թրամփի գալիք ընտրություններին մասնակցելու իրավունքը

ԱՄՆ Գերագույն դատարանը կքննարկի Թրամփի գալիք ընտրություններին մասնակցելու իրավունքը

Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը հինգշաբթի լսում է բանավոր փաստարկներ՝ պարզելու, թե արդյոք նախկին նախագահ և նախագահի հավանական հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը իրավասու չէ պաշտոնավարել և պետք է դուրս մնա նահանգների քվեաթերթիկներից՝ 2021 թ. տեղի ունեցած հարձակման մեջ իր դերի պատճառով, հայտնում է Ամերիկայի Ձայնը։

2021 թվականի հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցների ամբոխը, որը հավատում էր նրա հռետորաբանությանը, թե 2020 թվականի նոյեմբերի ընտրությունները «գողացվել են», ներխուժեցին ԱՄՆ Կապիտոլիում, որպեսզի թույլ չտան օրենսդիրներին հաստատել Ջո Բայդենի հաղթանակը:

Գերագույն դատարան հասած գործի հիմքում նախագահական ընտրություններին Թրամփի մասնակցության իրավասությունն է: Դատարանը պիտի որոշի, թե արդյոք հանրապետական թեկնածուն պիտի դուրս թողնվի Կոլորադո նահանգի քվեաթերթիկներից, հունվարի 6 ի իրադարձություններում իր ունեցած դերակատարության պատճառով:

«Դոնալդ Թրամփը հրահրեց այդ ապստամբությունը»,- ասում է Ֆրենսիս Քինգ Քերի իրավունքի դպրոցից Մարկ Գրաբերը:

Սահմանադրական իրավունքի առաջատար մասնագետ Մարկ Գրաբերրը թրամփի դեմ հարուցված գործին սատարող գիտնականների խմբից է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: