չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բլինքնենը Ղազախստանում կմասնակցի  C5+1 հանդիպմանը

Բլինքնենը Ղազախստանում կմասնակցի C5+1 հանդիպմանը

ենտրոնական Ասիայի երկրների արտգործնախարարների հետ երեկ երեկոյան իր առաջին պաշտոնական այցով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ժամանել է Աստանա։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։

Ավելի վաղ Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ Աստանայում գտնվելու ընթացքում պետքարտուղարին կընդունի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Բլինքենը կհանդիպի նաև փոխվարչապետ-Հանրապետության արտաքին գործերի նախարարի Մուխթար Թլեյբերդի հետ։

Բացի դրանից, Բլինքենը երեքշաբթի կմասնակցի Կենտրոնական Ասիայի երկրների և ԱՄՆ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ C5 + 1 ձևաչափով։ Օրակարգում են Վաշինգտոնի հետ տարածաշրջանային համագործակցության և գործընկերության հետագա զարգացման հարցերը։

Ղազախստանից հետո Պետդեպարտամենտի ղեկավարը կմեկնի Տաշքենդ, որտեղ կհանդիպի Ուզբեկստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մարտի 1-ին Բլինքենը կուղևորվի Նյու Դելի, որտեղ կմասնակցի G20-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

C5 + 1 ձևաչափը Կենտրոնական Ասիայի հինգ երկրների (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան) և Միացյալ Նահանգների միջև փոխգործակցության բազմակողմ մեխանիզմ է: Այն ստեղծվել է 2015 թվականին՝ քննարկելու տարածաշրջանային խնդիրները տնտեսության, էկոլոգիայի և անվտանգության ոլորտներում։

  • Կիսվել: