երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ Պետքարտուղարությունն արձագանքել է Զելենսկիի՝ Ռուսաստանին կանխարգելիչ հարված հասցնելու մասին հայտարարությանը

ԱՄՆ Պետքարտուղարությունն արձագանքել է Զելենսկիի՝ Ռուսաստանին կանխարգելիչ հարված հասցնելու մասին հայտարարությանը

ԱՄՆ-ն ուղղակիորեն չի մասնակցի Ուկրաինայի հակամարտությանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կոչը՝ Ռուսաստանին հարվածներ հասցնելու մասին։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Նախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հասկացրել են, որ եթե ուղղակի հարձակում չլինի Միացյալ Նահանգների կամ մեր դաշնակիցների վրա, մենք ուղղակիորեն չենք ներգրավվի այս հակամարտության մեջ՝ ո՛չ ուղարկելով ամերիկացի զինվորներ, ո՛չ էլ հարձակվելով ռուսական ուժերի վրա՛՛:

Նշենք, որ ավելի վաղ Զելենսկին, տեսակապի միջոցով ելույթ ունենալով Ավստրալիայի Լոուիի ինստիտուտում, ասել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է ՛՛կանխարգելիչ՛՛ հարվածներ հասցնի Ռուսաստանին, այլ ոչ թե ՛՛սպասի Ռուսաստանի միջուկային հարվածներին՛՛։

 

 

  • Կիսվել: