երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱՄՆ պետքարտուղարությունից Ադրբեջանին կոչ են արել պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները

ԱՄՆ պետքարտուղարությունից Ադրբեջանին կոչ են արել պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանին կոչ է արել պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները:

«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի խթանմանը: Ադրբեջանին կոչ ենք անում պաշտպանել իր քաղաքացիների, այդ թվում՝ Գուբադ Իբադօղլուի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ սեփական Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան»,- ասել է Միլլերը:

 

  • Կիսվել: