հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Գազայի հակամարտությունը

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Գազայի հակամարտությունը

Բրյուսելում ընթացող՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Միլլերը, մասնավորապես, ասել է. «Պետքարտուղար Բլինքենը և արտաքին գործերի նախարար Ֆիդանը քննարկել են Գազայի հակամարտությունը՝ ներառյալ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների հետագա ազատ արձակումն ապահովելու ջանքերը և մարդասիրական օգնության անխափան առաքումն ապահովելու անհրաժեշտությունը»:

Հաղորդվում է նաև, որ դիվանագետները քննարկել են նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցների երկարամյա համագործակցության կարևորությունը և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը, ինչը, ինչպես նշել է պետքարտուղար Բլինքենը, պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ:

 

  • Կիսվել: