ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին վերաբերող հարցեր

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին վերաբերող հարցեր

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը Փարիզում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի իր գործընկերների հետ քննարկել է Ուկրաինային տրամադրվող օգնությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման ծրագրերը: Այս մասին տեղեկացնում են Պետքարտուղարության մամուլի ծառայությունից։

Մասնավորապես՝ Պետքարտուղարության գտարածած մամուլի հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Մասնակիցները քննարկել են Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ծրագրերը՝ լրացուցիչ պատժամիջոցների և այլ միջոցների համակարգումը՛՛:

Բացի այդ՝ նշվում է նաև, որ կողմերը քննարկել են գլոբալ պարենային անվտանգության սպառնալիքները, որոնք ի հայտ են եկել Ուկրաինայում ճգնաժամի հետևանքով:

 

 

  • Կիսվել: