շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ պաշտպանության նախարարը վիրահատությունից հետո վերադարձել է աշխատանքի

ԱՄՆ պաշտպանության նախարարը վիրահատությունից հետո վերադարձել է աշխատանքի

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հունվարի 28-ին վերադարձել է Պենտագոնում աշխատանքի, հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։

Նշենք, որ 2024 թվականի հունվարի 15-ին հիվանդանոցից դուրս գալուց հետո Օսթինն իր պարտականությունները կատարել է տնից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարի մոտ շագանակագեղձի քաղցկեղ էր ախտորոշվել, և նա վիրահատվել էր։ 

  • Կիսվել: