շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ նոր պետքարտուղարը վերահաստատեց Բայդենի խոստումը Ցեղասպանության ճանաչման հարցում, շեշտադրեց ղարաբաղյան հարցի վերջնական կարգավորումը, գերիների վերադարձը` կասկածի տակ դնելով ԱՄՆ հետագա օգնությունը Ադրբեջանին

ԱՄՆ նոր պետքարտուղարը վերահաստատեց Բայդենի խոստումը Ցեղասպանության ճանաչման հարցում, շեշտադրեց ղարաբաղյան հարցի վերջնական կարգավորումը, գերիների վերադարձը` կասկածի տակ դնելով ԱՄՆ հետագա օգնությունը Ադրբեջանին

ԱՄՆ նոր պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախընտրական հանձնառությունը ՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա հայտարարել է ի պատասխան Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսի և սենատոր Էդոմ Մարկիի հարցերին, հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:

Բլինկենը վերահաստատել է Բայդենի խոստումը' ճանաչել Հայոց ցեղասպանությունը: "Որպես նախագահի թեկնածու, նախագահ Բայդենը հիշատակի օրվա իր հայտարարության մեջ հայտարարել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւին աջակցելու մասին։ Մեր վարչակազմը առաջնահերթ ուշադրություն կդարձնի մարդու իրավունքներին եւ թույլ չի տա նման ողբերգության կրկնությունը։ Պաշտոնը ստանձնելուց հետո վարչակազմը կորոշի Սպիտակ տան հայտարարության ձեւակերպումը ՝ ի նշանավորումն հիշատակի օրվա եւ այդ կարեւոր հարցի շուրջ խորհրդակցելու է Կոնգրեսի հետ", - ասել Է պետքարտուղարը։

Ի լրումն Հայոց ցեղասպանության հարցին՝ Բլինկենը հայտարարել է նաև, որ վարչակազմը կակտիվացնի ԱՄՆ մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման հարցում՝ շեշտը դնելով Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման բաղադրիչի վրա։ «Արցախի ժողովրդի անվտանգությունը ծայրահեղ կարևորության հարց է, ինչպես նաև Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը ՝ չնայած բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու մասին համաձայնագրին նրանք դեռ պահվում են գերության մեջ»,- նշել է նոր պետքարտուղարը։

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ սանձազերծված վեցշաբաթյա պատերազմը ՝ Բլինկենը նշել է, որ վարչակազմը կքննարկի ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը շարունակականության նպատակահարմարության հարցը: Նա նաեւ կարեւորել է խաղաղ գործընթացը Լեռնային Ղարաբաղում:

Բլինկենը նաեւ պարտավորվել է աշխատել հայ ժողովրդին ետպատերազմյան հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ եւ ընդգծել ԱՄՆ-ի վճռական աջակցության պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրերի ֆինանսավորման ուղղությամբ, որը դադարեցվել էր նախորդ վարչակազմի օրոք: Բացի այդ, Բլինկենն իր աջակցությունն է հայտնել անվտանգության ոլորտում Հայաստանին օգնություն տրամադրելու, ժողովրդավարական կառավարման ամրապնդման եւ տնտեսական աճին աջակցելու հարցում, որոնք կօգնեն ամրապնդել Հայաստանի անվտանգությունն ու կայունությունը:

"AAA-ն ողջունում է Բլինկենի պատասխանները, որոնք համապատասխանում են Նախագահ Բայդենի եւ փոխնախագահ Հարրիսի ստանձնած պարտավորություններին եւ բարձր է գնահատում նրա կողմից "Հայոց ցեղասպանություն" եզրույթի օգտագործումը, ինչից խուսափել են նախորդ վարչակազմերը", - հայտարարել է AAA գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Նա նաև շնորհակալություն է հայտնել սենատորներ Մենենդեսին և Մարկիին ՝ Հայաստանի և Արցախի ժողովրդին մշտապես սատարելու համար, հատկապես այս հետպատերազմյան կրիտիկական պահին։

  • Կիսվել: