կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ԱՄՆ նախագահը սպառնացել է ոչնչացնել Խարկ կղզին և Իրանի նավթահորերը

ԱՄՆ նախագահը սպառնացել է ոչնչացնել Խարկ կղզին և Իրանի նավթահորերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածել իրանական էլեկտրակայաններին և նավթահորերին, ինչպես նաև գրավել ռազմավարական նշանակություն ունեցող Խարկ կղզին, եթե պատերազմը դադարեցնելու բանակցությունները ձախողվեն: Այս մասին նա հայտարարել է Truth Social-ում։

Թրամփը, մասնավորապես, գրել է. «Եթե որևէ պատճառով շուտով համաձայնության չհասնենք, ինչը, հավանաբար, տեղի կունենա, և եթե Հորմուզի նեղուցը անմիջապես «չբացվի բիզնեսի համար», մենք կավարտենք մեր հրաշալի «ներկայությունը» Իրանում՝ պայթեցնելով և ամբողջությամբ ոչնչացնելով նրանց բոլոր էլեկտրակայանները, նավթահորերը և Խարկ կղզին, որոնց մենք դեռ միտումնավոր չենք «դիպչել»:

  • Կիսվել: