երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ԱՄՆ նախագահը հանդիպել է Ուկրաինայի վարչապետի հետ

ԱՄՆ նախագահը հանդիպել է Ուկրաինայի վարչապետի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին: Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնել են Սպիտակ տանն աշխատող լրագրողները:

Նրանք նշել են, որ հանդիպումը տեղի է ունեցել Բայդենի հայտարարության նախօրեին: ԱՄՆ նախագահը, ինչպես ակնկալվում է, հայտարարելու է Ուկրաինային 1.3 մլրդ ԱՄՆ դոլարի հավելյալ ռազմական ու տնտեսական աջակցություն տրամադրելու մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հանդես կգա հայտարարությամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ։  ԱՄՆ նախագահը հանդես կգա ելույթով, որի բովանդակության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։

 

  • Կիսվել: