երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ԱՄՆ-ն վետո կիրառեց Գազայի հատվածում կրակը դադարեցնելու պահանջով բանաձևի նախագծի նկատմամբ

ԱՄՆ-ն վետո կիրառեց Գազայի հատվածում կրակը դադարեցնելու պահանջով բանաձևի նախագծի նկատմամբ

ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում օգտագործեց վետոյի իր իրավունքը և արգելափակեց պաղեստինաիսրայելական հակամարտության վերաբերյալ բանաձևի նախագիծը, որը պահանջել է անհապաղ և անվերապահ հրադադար Գազայում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ փաստաթղթին կողմ է քվեարկել Անվտանգության խորհրդի 15 անդամից 14-ը։

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ն չի կարող համաձայնել Գազայի հատվածում անվերապահ հրադադարին:

Բանաձևի նախագիծը, որը պատրաստել են Անվտանգության խորհրդի 10 ոչ մշտական ​​անդամները, բաղկացած է ինը կետից, որոնցից առաջինը «բոլոր կողմերին ներկայացնում է անհապաղ, անվերապահ և մշտական ​​հրադադարի պահանջ»։ Փաստաթղթում պահանջվել է ազատ արձակել անկլավում պահվող բոլոր պատանդներին, պահպանել միջազգային իրավունքի նորմերը, ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը Գազայի քաղաքացիական բնակչությանը:

Բանաձևի նախագծում կա նաև կետ, ըստ որի, փաստաթղթի ընդունման դեպքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երեք շաբաթվա ընթացքում պետք է բանաձևի կատարման մասին գրավոր զեկույց ներկայացներ Անվտանգության խորհրդին։

 

  • Կիսվել: