ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին՝ պետք է դադարեցնել պատերազմը. Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին՝ պետք է դադարեցնել պատերազմը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի բոլոր եվրոպական դաշնակիցները պետք է միանան PURL նախաձեռնությանը՝ ամերիկյան սպառազինության միջոցով Ուկրաինային աջակցելու համար։
Հեգսեթն ընդգծել է, որ եթե պատերազմը չավարտվի և կարճաժամկետ հեռանկարում խաղաղության լուծում չհայտնվի, ապա ԱՄՆ-ն՝ դաշնակիցների հետ միասին, կիրականացնի անհրաժեշտ քայլերը, որպեսզի Ռուսաստանը ստիպված լինի մեծ հաշվով պատասխան տալ Ուկրաինայի դեմ ագրեսիայի շարունակման համար։
Տեսանյութը՝ այստեղ:


