ԱՄՆ-ն Ուկրաինային այս պահին չի տեսնում որպես ՆԱՏՕ-ի անդամ. Զելենսկի
ԱՄՆ-ն Ուկրաինային այս պահին չի տեսնում որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա հավելել է, որ ժամանակին Ջո Բայդենն իրեն արդեն ասել էր, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին։
«Նախկին նախագահ Բայդենի հետ իմ առաջին զրույցից սկսած՝ բարձրացրել եմ ՆԱՏՕ-ի հարցը... Բայդենն ինձ ասել է` ո՛չ, դուք չեք լինի ՆԱՏՕ-ում: Ես ամեն անգամ խոսում էի այդ հարցով, իսկ Սպիտակ տանն ինչ-որ մեկի մոտ դա արդեն ծիծաղ էր առաջացնում: ԱՄՆ-ն հետևողականորեն մեզ այնտեղ (ՆԱՏՕ-ում) չի տեսնում»,-նշել է Ուկրաինայի նախագահը։
Նա չի բացառել, որ այս հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը կարող է փոխվել, քանի որ քաղաքական գործիչները փոխվում են, «ինչ-որ մեկը մահանում է»:


