շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՄՆ-ն Ուկրաինայի տարածքը վերածել է ռազմական կենսաբանական փորձարկումների փորձադաշտի. Պուտին

ԱՄՆ-ն Ուկրաինայի տարածքը վերածել է ռազմական կենսաբանական փորձարկումների փորձադաշտի. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային զինում է ծանր սպառազինությամբ՝ միևնույն ժամանակ անտեսելով միջուկային զենք ձեռք բերելու Կիևի ցանկությունը, տեղեկացնում է kommersant.ru-ն։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը տեղյակ է «կեղտոտ ռումբ» կիրառելու ուկրաինական կողմի մտադրության մասին։

«Այժմ նրանք զենք են տալիս, այդ թվում՝ ծանր, անտեսում են Կիևի ռեժիմի հայտարարությունները միջուկային զենք ստանալու ցանկության մասին։ Ի վերջո, այս մասին Կիևի իշխանությունները հրապարակայնորեն ասել են, բայց բոլորը լռում են։ Հայտնի է նաև այսպես կոչված «կեղտոտ ռումբը» սադրանքների համար օգտագործելու ծրագրերի մասին»,- ասել է Պուտինը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի տարածքը վերածել է «ռազմական կենսաբանական փորձարկումների փորձադաշտի», իսկ Ուկրաինան կորցրել է իր ինքնիշխանությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Չինաստանի պաշտպանության նախարարների հետ՝ խոսելով Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի»օգտագործմամբ հնարավոր սադրանքների մասին։

  • Կիսվել: