հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՄՆ-ն Ուկրաինա է մատակարարել 81 տոննա զինամթերք

ԱՄՆ-ն Ուկրաինա է մատակարարել 81 տոննա զինամթերք

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է ԱՄՆ-ից ռազմական օգնության հերթական խմբաքանակի մատակարարման մասին։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Twitter-ում։

Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկել ևս մեկ Boeing 747՝ 81 տոննա զինամթերքով։ Հաջորդ շաբաթ սպասվում են նոր մատակարարումներ՝ Ուկրաինայի պաշտպանական կարողությունների ամրապնդման համար։

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության նոր խմբաքանակ ուղարկելու մասին տեղեկությունը։ «Դեկտեմբերին նախագահ Բայդենը հավանություն տվեց լրացուցիչ 200 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելուն, որը ներառում է լրացուցիչ Javelin-ներ և այլ հակատանկային սպառազինություն, նռնականետեր, մեծ քանակությամբ հրազեն, զինամթերք և այլ սարքավորումներ», – ասել է Օսթինը:

  • Կիսվել: